Զինծառայողների աճյունների որոնումերն այսօր շարունակվում են Մատաղիսում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մատաղիսում։ Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1604 աճյուն։