Կատարվել են ապօրինի հուղարկավորություններ. Հայկ Մարությանը դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն և հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը և դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների «աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու և ապօրինի հուղարկավորությունները օրինականացնելու գործողություններ:

Քաղաքապետի դիմումի մասով նախապատրաստվում են նյութեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում