Թուրքիան սկսում է օրինականացնել Կիպրոսի մասնատումը

Հուլիսի 19-ի ուշ երեկոյից սկսած՝ ամբողջ աշխարհը բախվել է աշխարհաքաղաքական նոր իրողության հետ: Այդ օրը արդեն պարզ դարձավ, որ կովկասյան թաթարների պետական ​​կազմավորումը փաստացի պատերազմ է սկսել (Նախիջևանի կողմից) Հայաստանի դեմ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի բռնակցումը «օրինականացնելու» մտադրության մասին: Եթե ​​առաջին դեպքում «լռում է» և «համաշխարհային հանրությունը»՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, և թուրքերի կառավարությունը Երևանում (ըստ երևույթին սպասում են «թույլտվությանը»), և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (չնայած վերջերս պնդում էին, որ «Արցախի խնդիրը չի լուծվել և բանակցությունները պետք է վերսկսվեն»), ապա երկրորդ դեպքում իրավիճակը շատ բարդ է ու խճճված:

Նախ՝ այն մասին, թե ինչ հայտարարեց պանթուրքիստ իսլամիստ Էրդողանը: Նա գտնվում էր Կիպրոսի օկուպացված հատվածում և այնտեղ ելույթ էր ունենում այսպես կոչված «թուրքական խորհրդարանում». «Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը շարունակում են գործողությունների դրական ծրագիրը… Սակայն հունական կողմը, որը դուրս է եկել բանակցություններից Կրան- Մոնտանայում՝ 2017-ի հուլիսին, ցույց է տալիս, որ լուծում չի ցանկանում… Հունական կողմը ձևացնում է, թե կղզում պաշտպանում է դաշնությունը… Այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում ապրել ևս 50 տարի առանց ճիշտ որոշման: Թուրքիան անվերապահորեն պաշտպանում է Կիպրոսի թուրքական նախագահ Էրսին Թաթարի առաջ քաշած լուծումը, որը նախատեսում է կղզու վրա «երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձևը»,- հաղորդել է թուրքական «Daily Sabah» թերթը:

Տպավորություն է ստեղծվում, որ դա հենց այն է, ինչի մասին խոսում էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Էրդողանի վարչակազմը վերջին ամիսներին: Կիպրոսի դեպքում, ինչպես նաև կովկասյան թաթարների կողմից մղված մարտերի դեպքում` Երասխ (Հայաստանի Արարատի մարզ) գյուղի մոտ Ռուսաստանը «լռում է»: Մենք առայժմ նույնիսկ վարկածի տեսքով չենք սկսի առաջ քաշել այն գաղափարը, որ Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին ամբողջական քարտ-բլանշ են տվել Հյուսիսային Կիպրոսը բռնակցելու և, համապատասխանաբար, կղզին մասնատելու համար: Բացի այդ, մենք առաջ չենք քաշելու այն ենթադրությունը, որ նույն ԱՄՆ-ը և Ռուսաստանը «թույլ են տվել» Էրդողանին և Ի. Ալիևին մասնատել Հայաստանը, ինչպես 2020 թվականին մասնատվել է Արցախը: Այնուամենայնիվ, համաձայնեք մեզ հետ, որ այսպես կոչված, տխրահռչակ «X- ժամ»-ը, որից հետո հույն և հայ ազգի համար գալու է հանգուցալուծման պահը, 2021-ի հուլիսի 19-ից հետո ավելի է մոտենում: Եվ հանգուցալուծումը աղետալի կլինի  ինչպես հույների, այնպես էլ մեզ՝ հայերիս, համար: ԱՄՆ-ի և Ռուսաստանի «պլանը» անհասկանալի է, թեև ինչ-որ բան տեսանելի է. Վաշինգտոնն ու Մոսկվան գուցե մտադիր են աջակցել թուրքերին այն ակնկալիքով, որ թուրքերը, «կուլ տալով» հույներին և հայերին, «կարշավեն» դեպի Իրան և Չինաստան։ Մահացու ճանապարհ ձեզ, Թուրքիա և պանթուրքիզմ...

Փաստը մնում է փաստ, որ Էրդողանը չէր համարձակվի ռիսկի դիմել խախտելուԿիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բոլոր բանաձևերը, եթե չստանար ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությունը: Ճիշտն ասած, մենք նույն կարծիքն ունենք այն մասին, թե ինչու կովկասյան թաթարները անպատժելիորեն ռազմական գործողություններ են սկսում Հայաստանի դեմ Երասխի ուղղությամբ: Եթե նրանք կրակում են Երասխի վրա, նշանակում է՝ նրանք կրակում են Երևանի վրա:

Համենայն դեպս, աշխարհը կանգնած է մեծ ցնցման առաջ: Հունաստանը և Կիպրոսը ԵՄ անդամ են, Հունաստանը անմիջականորեն մասնակցում է ՆԱՏՕ-ին, Կիպրոսը` անուղղակիորեն, քանի որ Կիպրոսում կան ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ (իրականում` ԱՄՆ-ի բազաներն են, Ակրոտիրիում և Դեկելիայում): Էրդողանի և թուրք քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնության առաջարկած Կիպրոսի երկու պետությունների բաժանումը կտրականապես չի գոհացնում ԵՄ-ին, Հունաստանին և Կիպրոսին ու ծառայում է դեպի ԵՄ Թուրքիայի ճանապարհին ընկած հիմնական խոչընդոտներից մեկը: Սակայն ԱՄՆ-ն անընդհատ ուժեղ ճնշման տակ է պահում ԵՄ-ը և Հունաստանը: Հենց ԱՄՆ-ն է առաջ «մղելու» ԵՄ, Հունաստանի և Կիպրոսի տխրահռչակ «կամավոր համաձայնությունը» այս կղզու մասնատման և մեկ այլ թուրքական «պետության»-խամաճիկի «ստեղծման» վերաբերյալ: Ե՞րբ է Արևմուտքը կանգնեցնելու Թուրքիային». երբեք,  որովհետև Թուրքիան եղել և հանդիսանում է խաղալիք Անկարայի արտաքին պարտքի հիմնական կրողների ձեռքում, այսինքն՝ ԱՄՆ, Իսրայելի և Ֆրանսիայի:

Եվ վերջին շտրիխները. հայտարարելով Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան օրինականացնելու իր մտադրության մասին, Էրդողանը անմիջապես ասել է. իսկ այժմ կովկասյան թաթարները ոչ մի խոչընդոտ չունեն «թուրքական Կիպրոսը» լիարժեք ճանաչելու, և «բարձր մակարդակի շփումներ հաստատելու «Հյուսիսային Կիպրոսի թուրքիական հանրապետության» և այլ երկրների միջև, այդ թվում՝ Ադրբեջանի, դա Անկարայի ջանքերի արդյունքն է»: Բոլոր հայերի համար ամեն ինչ պա՞րզ է…

Իսկ ահա և թուրքական էքսպանսիայի «երթուղին». հուլիսի 20-ին այս պանթուրքիստ իսլամիստը ԱՄՆ-ին կոչ արեց օգնել Թուրքիային վերահսկել Քաբուլի օդանավակայանը: Իսկ Աֆղանստանը, ինչպես գիտեք, սահմանակից է Իրանին ու Չինաստանին…

Սերգեյ Շաքարյանց