Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի` Վրաստանում կայանալիք զորավարժություններին

Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ-ի` Վրաստանում կայանալիք զորավարժություններին: Այս տեղեկությունը Sputnik.Armenia-ի հետ զրույցում հաստատել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

Agile Spirit 2021 տասներորդ բազմազգ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս վարժանքներին ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն: