Փրկարարները մոտ 3300 մ բարձրությունից իջեցրել են քաղաքացիներին

Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Ըստ տեղորոշման կոորդինատների՝ պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են։