ՔՊ-ի խոստացած ապագան արդեն եկե՞լ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը։

Բաբկեն Հարությունյանի հետ խոսեցինք Երասխում վերջին օրերի փոխհրաձգությունների ու կրակոցների մասին՝ վերլուծելով դրանց պատճառները, ինչո՞ւ ադրբեջանը հերթական ագրեսիան սանձազերծեց Հայաստանի սահմանին, ի՞նչ ակնկալիքներ ունի։ Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ Բաքուն այդպես փորձում է արագացնել եռակողմ պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, քանի որ Ալիևը մեղադրում է Հայաստանի իշխանություններին հապաղելու մեջ։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՍԴ կայացրած որոշման մասին, որքանո՞վ էր ընդդիմության համար սպասելի ՍԴ-ի վարքը, համաձա՞յն են արդյոք բարձր դատարանի որոշման հետ։ Ըստ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցչի՝ բարձր դատարանի նման որոշումը զարմանալի չէ՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների ճնշումները։ Ամեն դեպքում պետք է համակերպվեն դատարանի որոշման հետ և շարունակեն պայքարը նաև խորհրդարանում։

Մանրամասները՝ տեսանյութում