Հայաստանի վերածնունդը և հզորացումը պետք է տեղի ունենա Ադրբեջան հորջորջվող թշնամական կազմավորման հնարավորին թուլացման գործընթացի հետ զուգահեռ

Հայաստանի վերածնունդը և հզորացումը պետք է տեղի ունենա Ադրբեջան հորջորջվող թշնամական կազմավորման հնարավորին թուլացման գործընթացի հետ զուգահեռ։

Ըստ այդմ, այժմ Հայաստանի ռազմական առումով թուլացած վիճակը պետք է գոնե առավելագույնս փոխհատուցվի Ադրբեջանի ներսում և դրա շուրջ քաղաքական խնդիրների ստեղծմամբ և խթանմամբ։

Նման քաղաքականությունը շատ հին է։ Հենց այդպես էր բավական երկար ժամանակ կոմպենսացնում իր ռազմական թուլությունը Բյուզանդիոնն Օսմանյան նորահայտ պետության հետ հարաբերություններում՝ այդ կազմավորումը պահելով գահակալական խժդժությունների մշտական վտանգի տակ։

Սխալը սակայն այն էր, որ Բյուզանդական կայսրության վերջին բեկորը որևէ ջանք չէր թափում դրան զուգահեռ ռազմական իմաստով հզորանալու համար՝ հույսը դնելով բացառապես քաղաքականության վրա, ինչն, ի վերջո, հանգեցրեց Կոստանդնուպոլսի առմանը։

Ուստի Ադրբեջանի համար ներքին և արտաքին քաղաքական խնդիրների ստեղծումը և Հայաստանի ռազմական իմաստով հզորացումը ոչ թե մեկը մյուսին փոխարինելով պետք է ընթանա, այլ դիտարկվի զուգահեռաբար և համահունչ կերպով զարգացող գործընթաց։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից