Ինչ ճակատագիր ունեցավ Փաշինյանի խորհրդականի հոր գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, և վնասը փոխհատուցվել է:

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:

Այդ հիմնադրամի տնօրենը Վարդապետյանի հայրն է։ Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ Վարդապետյանը կարող է նշանակվել արդարադատության նախարար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում