Մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը

Հայաստանի ճարտարապետների պալատը հայտնում է․

«Եվս մեկ ցավալի կորուստ Կովիդ 19-ի հետևանքով:

73 տարեկան հասակում մահացավ 1980 թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ, ճարտարապետական համայնքի կողմից շատ սիրված ԷԴՈՒԱՐԴ ԹԱՆԳՅԱՆԸ Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին»: