Արևմուտքը խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում

Արևմուտքը խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարևմտյան տրամադրությունները, թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արևմուտքը մեզ կսատարեն ։

Նախ նշեմ, որ եթե ԵՄ-ն խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի տարածքի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։

Եվ երկրորդ, նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է Աֆղանստանում սատարել ԱՄՆ-ին ու NATO-ին։

Հետևաբար Թուրքիա-Արևմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում, այլ համադրում պետք է սպասել ու սին հույսեր չկապել Արևմուտքից գործուղված «փրկիչների» հետ։

Հ.Գ. Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք, և մեր փրկությունն էլ մեր մեջ պետք է փնտրել։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։