Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Սու-35 և Սու-57 կործանիչներ

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Սու-35 և Սու-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել` փոխանցում է Ermenihaber-ը։

«Եթե Անկարան այդ օդանավերը գնելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնելու համապատասխան բանակցություններ»,- ասել է Շուգաևը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել էր, որ Անկարան ուսումնասիրում է  ռուսական կործանիչներ գնելու հարցը։