Մեծ Բրիտանիայում պաշտպանիչ դիմակներից հարսանեկան զգեստ են կարել

Մեծ Բրիտանիայում, այսպես կոչված, «Ազատության օրը»՝ որը խորհրդանշում է հարսանիքի տոնակատարությունների սահմանափակումների ավարտը, ներկայացվեց անսովոր հարսի զգեստ, որն ամբողջովին կարված էր սպիտակ դիմակներից: Այս մասին տեղեկացրել է korrespondent.net–ը։

Ամեն շաբաթ ավելի քան 100 միլիոն մեկանգամյա օգտագործման վիրաբուժական դիմակներ են նետվում Միացյալ Թագավորություններում, և դիմակ կրելու կանոնների փոփոխությունից հետո դեռ շատ դիմակներ կնետվեն աղբամաններ: Ճանաչված դիզայներ Թոմ Սիլվերվուդը 1500 վերամշակված դիմակներով ստեղծել է ինքնատիպ հարսանեկան զգեստ, որը կարող է հետաքրքրել լոքդաունից վերջապես ազատված և ամուսնության մասին մտածող կանանց և աղջիկներին: