Կրակել Երասխին` նշանակում է կրակել Երևանի ուղղությամբ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է։

Մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբավորումները, ըստ տեղեկությունների 1000-ից ավելի զինվոր, Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներից ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան պետության տարածք և մինչ օրս չեն հեռացել մեր երկրի տարածքներից։

Ըստ տեղեկությունների, Սև լիճը այսօր ամբողջությամբ իրենց հսկողության տակ է: Հայաստանի իշխանությունը նախընտրեց ուժով չհեռացնել թշնամուն, այլ թույլ տալ, որ իր ցանկությամբ հեռանա, գուցե հույսը դրել են Ալիևի բարեկրթության վրա:

Իսկ թշնամին ոչ միայն դուրս չի գալիս մեր երկրի տարածքներից, այլ նախապայմաններ է դրել մեր առաջ, լարվածություն ստեղծում մեր սահմանամերձ գյուղերում։ Այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել:

Իսկ հուլիսի 14-ից Ադրբեջանը որոշեց անցնել ռազմական գործողությունների. Նախիջևանի կողմից ադրբեջանական զինված ուժերը կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ունեցանք զոհ՝ մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայողը:

Հուլիսի 14-ին մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սև լճի տարածքում 2 հայ զինվորական են անհետացել, ու առ այսօր պարզ չէ նրանց գտնվելու վայրը։ Ադրբեջանական կողմը լռում է և շարունակում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել Երասխի ուղղությամբ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։