Եթե մեզ թվում է, թե գոնե Երասխի դեպքերն արթնացնելու են մեր հասարակության այն հատվածին, որին առանձնապես չի հետաքրքրում անվտանգությունը, մենք կրկին սխալվում ենք

Մի պարադոքսալ երևույթ կա, որը շատ լրջորեն պետք է վերլուծել և, վերջ տալով պատրանքներին, գտնել լուծումներ։

Եթե մեզ թվում է, թե գոնե Երասխի դեպքերն արթնացնելու են մեր հասարակության այն հատվածին, որին առանձնապես չի հետաքրքրում անվտանգությունը, մենք, ըստ իս, կրկին սխալվում ենք։

Այո՛, վերոնշյալ հատվածի միգուցե որոշակի փոքր մասի վրա այդ զարգացումներն ազդելու են, բայց մի խոշոր հատվածի տեսակետը մեծ հաշվով չի փոխվելու, քանզի դեռևս գործում է «մոգական» մտասևեռման կաղապարը՝ «ավելի լավ ա թուրքը գա, քան նախկինները»։

#չՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից