Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Սմբատյանի խոսքով՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել: