Երասխ համայնքի ղեկավարը վիրավորվել է մարտական գործողությունների հետևանքով առաջնագծում բռնկված հրդեհը մարելու ժամանակ. Հրաչ Սողոմոնյան

Հիմա վիրահատությունն է ընթանում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի ընկերը:

«Հիմա «Աստղիկ» հիվանդանոցում է, ընթանում է վիրահատությունը, բժիշկները տեղեկացրեցին, որ նորմալ է, վիճակն էլ գնահատում են բավարար»,- ասաց Հրաչ Սողոմոնյանը:

Նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչ պայմաններում է վիրավորվել համայնքի ղեկավարը:

«Մարտական գործողությունների արդյունքում հրդեհ էր բռնկվել առաջնագծում, և նա օգնում էր հրդեհը մարելու աշխատանքներին, այդ ժամանակ է ադրբեջանական կողմից կրակել են և վիրավորում է ստացել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը և մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: