Իրանը, հավատարիմ մնալով Իսլամական հեղափոխության գաղափարախոսությանը, չի դադարում շարունակական ու հետևողական քայլերով զբաղվել հեղափոխության արտահանմամբ․ Իրանագետ

Թալիբներին դիմակայելու, ինչպես նաև տեղի շիաների իրավունքները պաշտպանելու համար Աֆղանստանում սկսել է գործել «Հաշդ ալ-Շիʿի» «Շիայական աշխարհազոր» ռազմականացված կառույցը։

Կառույցի անունը շատ նման է Իրաքում գործող «Հաշդ ալ-Շաաբի»՝ «ժողովրդական աշխարհազորի» անվանը, որը ներկայիս Իրաքի ռազմաքաղաքական կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի։

Ակնհայտ է, թե Աֆղանստանում ստեղծված «Հաշդ ալ- Շիʿի» կառույցը, որ երկրի կողմից է ստեղծվել ու ղեկավարվում։

Իրանը, հավատարիմ մնալով Իսլամական հեղափոխության գաղափարախոսությանը, չի դադարում շարունակական ու հետևողական քայլերով զբաղվել հեղափոխության արտահանմամբ։ Առաջին հաջողված փորձը Լիբանանում «Հիզբալլահն» էր, այնուհետև Իրաքում՝ «Հաշդ ալ-Շաաբը» և հիմա էլ Աֆղանստանում «Հաշդ ալ- Շիʿին»։

Ներկայումս փոխվել են կայսրություն ստեղծելու ձևաչափերն ու գործիքակազմերը, բայց նպատակը՝ ոչ։ Դրանք հանրությանը ներկայացվում են գեղեցիկ, ականջահաճո փաթեթավորումներով՝ մի վայրում «կոմունիկացիաների ապաշրջափակում», մեկ այլ վայրում՝ «Աստծո կուսակցություն», մյուսներում՝ «Աշխարհազոր» ստեղծելու անուններով։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։