Դեռ պարզ չէ, թե ռազմական տեսանկյունից ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը․ Աբրահամյան

Ադրբեջանական սադրանքները վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր դրսևորումներ են ստանում։

Հատկապես մտահոգիչ է մեր 2 զինծառայողի՝ Սև լճի հատվածում կորելու կամ գերեվարվելու հետ կապված խնդիրը (այս պահի դրությամբ միջադեպի մանրամասներն անհայտ են), ինչպես նաև՝ Երասխի հատվածում լարվածության աճը (օրեր առաջ հայ զինծառայող է զոհվել)։

Պաշտպանության նախարարությունը օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ փոխանցում է, սակայն դեռ պարզ չէ, թե ռազմական տեսանկյունից ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։

Խնդիրը զուտ դիրքային առավելություն ստանալն է՞, թե սա ռազմավարական խնդիրներ լուծելու ճանապարհին ադրբեջանական սցենարի դետալներից մեկն է։

Քաղաքական տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է ճնշումները մեծացնել, որպեսզի ամբողջացնի Հայաստանի կապիտուլացիայի երկրորդ փուլը, ինչը դուրս է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։