Թշնամին նստած է գյուղի խոտհարքներում եւ օդ է կրակում․ գեղամասարցիները վերացնում են եղջերավորներին. Yerkir.am

Yerkir.am-ը  գրում է. «Գեղամասարը զրկվել է խոտհարքներից։ Թշնամին գյուղի բարձունքներում նստած է, գյուղացիներն էլ, ճարը կտրած, վերացնում են եղջերավորներին։

«Տարածքների մեծ մասը Կութում, Նորաբակում մեր վերահսկողությունից դուրս է։ Մարդիկ չեն կարողանում անասունները տանեն։

Անասնակեր խոտի գործն էլ շատ վատ վիճակում է, շատ դաժան։ Խոտի մի հակը 2000 դրամ է դարձել։ Մարդիկ, ստիպված, անասուններն են քչացնում, մի մասը, թեկուզ մինուսով, փորձում է դիմադրել, վնասով կարողանա պահել, բայց անասնապահությունը մարդկանց տանում է մինուսի»,-ասել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում