Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ռևանշ անի

Այս կիսահիասթափված վիճակից դուրս գալ է պետք: Գիտակցել է պետք, որ կապիտուլյանտի իշխանությունը այսօր այդքան էլ ուժեղ չէ, և յուրաքանչյուր նոր առաջխաղացում բերելու է նրա ռեժիմի թուլացմանը:

Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները պետք է օգտագործել և ինչքան հնարավոր է շատ տեղերում հաղթել կապիտուլյանտին:

Ստրատեգիան պետք է բաղկացած լինի երկու մասից և քարոզարշավ և փողոցային պայքար,քանի որ առանց փողոցային պայքարի, բողոքի ակցիաների անիմաստ կլինի այդ ընտրություններին մասնակցելը: Աժ արտահերթը ձեզ վառ օրինակ:

Ինչպես նաև կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը ներկայացնեն մրցունակ թեկնածուներ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից