ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ը քննում են Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները. Գոռ Աբրահամյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությունները՝ արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ, քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Իսկ Շուշիի գրավման մասին հատվածն ուղարկվել է ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար»:

Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանն օրեր առաջ անդրադարձել էր 2019 -ին իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը՝ Արցախի շրջանների և Շուշիի հանձնման մասին: