Գերմանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը (լուսանկարներ)

Գերմանիայում կործանարար հեղեղման հետևանքների զոհերի թիվը հասել է առնվազն 164-ի։ Երկրի արևմտյան Կոբլենց քաղաքի (Ռեյնլանդ Փֆալց դաշնային հող) ոստիկանության կողմից այսպիսի տվյալներ են ներկայացվել երկուշաբթի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միայն Արվայլեր շրջանում (Ռեյնլանդ Փֆալց դաշնային հող) տարերքի զոհերի թիվը հասել է 117-ի։ Ընդ որում, ինչպես հավաստիացրել են իրավապահ մարմինները, ներկայում հայտնի է 749 տուժածի մասին։

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում զոհվել է առնվազն 46 մարդ։ Առնվազն մեկ հոգի դարձել է տարերքի զոհ Բերհթեսգադեներ Լանդ շրջանում (Բավարիայի դաշնային հող)։

Անցած երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղում, որոնք դարձել են կործանարար հեղեղման պատճառ։ Անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար և Մոզել վտակները, ինչպես նաև Զաուեր, Փրյում, Նիմս, Քիլ և Էրֆթ ոչ մեծ գետերը։ Տարերքի հարվածի տակ հիմնականում հայտնվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա եւ Ռեյնլանդ Փֆալց դաշնային հողերը։