Մեկ շաբաթում գրանցվել է 649 դեպք, որից 287-ը՝ արտակարգ․ ԱԻՆ

Հուլիսի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 649 դեպք, որից 287-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 170 հրդեհի, 2 քարաթափման, 3 ուժեղ քամու, 13 ինքնասպանության փորձի դեպք, 88 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 187 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք: Թվային տվյալները ներկայացել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց: