Եվ այսպես, «Հակա-Ռուսաստան» նախագծի մեկնարկը տրված է

Եվ այսպես, «Հակա-Ռուսաստան» նախագծի մեկնարկը տրված է։

Այդ մասին հուլիսի 12-ին հայտարարեց Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ հայտարարությունը նման է նացիստական Գերմանիայի հարձակումից հետո 1941 թվականի հուլիսի 3-ի Ստալինի հայտնի խոսքին․ «Քույրեր և եղբայրներ…»:

Այլ լեզվով ասած՝ Պուտինը անուղղակի հրահանգեց բոլոր ուժային կառույցներին և Ռուսաստանում գործող հայրենասիրական ուժերին պատրաստվել պատերազմի, որը կարող է սկսվել ցանկացած պահին։ Այն՝ պատերազմը բազմաշերտ է լինելու՝ Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական գործողությունների վերսկսումից մինչև Ռուսաստանի ներսում հնարավոր ահաբեկչական գործողությունների և ներքին իրավիճակը ապակայունացնելու փորձեր։

Պատերազմին պատրաստվելու գործընթացն արդեն սկսված է։

Հուլիսի 17-ին Ռուսաստանի վարչապես Միշուստինը արձակեց հրաման, համաձայն որի իր տեղակալներին ու նախարարներին արգելվում է լքել Ռուսաստանի տարածքը առանց վարչապետի թույլտվության։

Ապրիլի 30-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով խորհրուրդ էր տվել Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին լքել Ռուսաստանի տարածքը մինչև հունիսի 15-ը։

Դեռևս ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հուսով է, որ ոչ մեկի մտքով չի անցնի Ռուսաստանի նկատմամբ հատել այսպես կոչված կարմիր գիծը: Իսկ թե որտեղ է անցնելու այդ կարմիր գիծը Ռուսաստանն ինքը կորոշի ամեն մի որոշակի դեպքում։

Կարծում եմ՝ Ռուսաստանը շատ բան կարող է ներել, բայց «Հակա-Ռուսաստան» նախագծին միանալն ու մասնակցելն այն կարմիր գիծն է, որն անցնողները ներում չեն ստանալու, քանի որ դա Ռուսաստանի համար կյանքի և մահվան հարց է։

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները «Հակա-Ռուսաստան» նախագծում Հայաստանի և հայ ժողովրդի համար նախատեսել են Ռուսաստանի դեմ օգտագործվելիք և այնուհետև զոհաբերվելիք դերակատարի ճակատագիրը։

«Հակա-Ռուսաստան» նախագծին միանալու նպատակով Եվրամիությունը սկսել է հայ ժողովրդին գայթակղեցնելու գործընթացը՝ խոստանալով միլիարդավոր եվրոյի օգնություն։

Այդ գայթակղությանը տրվելը մեզ համար կարող է կյանք արժենալ։ 

Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից