Բեմականացված պատերազմը…

Նիկոլը չի էլ դատվելու, քանզի ինչպես ինքն էր պնդում միջազգային իրավունքի ուժով Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է։

Միևնույն ժամանակ հայ հասարակությանը հրամցվում էր՝ «հող հանձնողին կհանձնենք հողին» պաթոսախառը թեզը։

Ինչպես ժամանակը ցույց տվեց՝ թեզն ընդամենը պոպուլիզմի ժանրից էր և միտված էր ժամանակի իշխանավորների իշխանության պահպանմանը։

Այնինչ, պետք էր հասարակությանը բացատրել, որ 7 շրջաններից առնվազն 5-ը հայկական կողմի անվտանգության գոտիներն են, որը թշնամուն պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի դիմաց՝ նախկին ԼՂԻՄ սահմաններով, սակայն իրենց «հերոս» հռչակած հայ իշխանավորներն անկեղծ չեղան հասարակության հետ։

Կեղծված ընտրությունների արդյունքները ճանաչելով՝ ընդդիմությունն էլ վավերացրեց ընտրությունների արդյունքները՝ լեգիտիմացնելով պետական դավաճանությունը։

Փաստորեն, միջազգային հանրությունը, հայկական իշխանությունն ու ընդդիմությունը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միայն 5000 զոհերը, 10000 վիրավորներն ու հարյուրավոր անհետ կորածներն էին դեմ։

Իսկ պատերազմը…իսկ պատերազմը լոկ բեմականացում էր՝ լեգիտիմացնելու պետական դավաճանությունը։

Ի՞նչ եք գրելու պատմության դասագրքերում, որ Արցախն ադրբեջա՞ն է…այո՛ գրելու եք, քանզի հակառակ դեպքում Հայաստանում տպագրված պատմության դասագրքերը էականորեն կտարբերվեն համաշխարհային պատմությունից։

Կրկնում եմ՝ նիկոլը չի դատվելու, քանզի միջազգային հանրությունը, հայկական իշխանությունն ու ընդդիմությունն են այդպես ուզում։

Հ.Գ. Պատմությունն անշրջելի է, Արցախը եղել և մնալու է հայկական❗️

Հ. Հ․Գ. Իշխանությունն ու ընդդիմությունը հաղթեցին, հայ ազգը պարտվեց…

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից