Մարդկությանը սպառնում է կլիմայական ճգնաժամը

Մարդկությունը կլիմայական ճգնաժամ է ապրում, և ապագայում այն ​​միայն կվատթարանա, վստահ է Climate Crisis Advisory Group ընկերության ներկայացուցիչ, բրիտանացի կլիմայագետ Դեյվիդ Քինգը։ Գիտնականը այս գործընթացի հետեւանք է համարում Գերմանիայում և Բենիլյուքսի երկրներում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղները: Շաբաթվա սկզբից  «Բերնդ» ցիկլոնով պայմանավորված Գերմանիայում տեղումները  շարունակվում են:

Ջրհեղեղից զոհերի ընդհանուր թիվը հասել է  156-ի։ Ավելի քան 1.3 հազար բնակիչ համարվում է  անհետ կորած: Մի շարք շրջաններում էլեկտրականություն և հեռախոսակապ չկա, ճանապարհները փակ են և կան ավերածություններ: Աղետից  տուժել են նաև Բելգիան ու Նիդեռլանդները:

«Մենք դեռ կտեսնենք, որ եղանակային էքստրեմալ երևույթները հաճախակի են դառնալու»,- ասել է բրիտանացի կլիմայագետը: