Արցախյան «Գորգերն արևին տալու» արարողություն՝ Երևանում

Այսօր՝ հուլիսի 18-ին, ժ. 12:00-ից Հանրապետության հրապարակին կից այգում՝ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի մոտակայքում «Գորգերն արևին տալու» արարողություն է։

Արցախից բերված մոտ 70 հայկական գորգ ու կարպետ փռվել են գետնին՝ արևի տակ՝ ցուցադրելով այցելուներին հայկական գորգերի անկրկնելի նախշերն ու գույները։