Անդրադարձ բացահայտմանը` Նիկոլի կողմից Արցախի շրջանները, բերդաքաղաք Շուշին պատերազմով թշնամուն հանձնելը վաղօրոք պլանավորված է եղել. 2

Եվ իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախն Ադրբեջանին հանձնելու համար

 

Սկիզբը` այստեղ

Լիովին հավատում եմ ու, կարծում եմ, ուրիշներն էլ կարող են հավատալ հուլիսի 15-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանի ասածներին   առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի շրջանները, բերդաքաղաք Շուշին պատերազմով թշնամուն հանձնելը վաղօրոք պլանավորված է եղել:

Հոխիկյանը պատմելով 2006թ. հոկտեմբերին Հայաստանում կազմակերպված մի քննարկման ընթացքում իր, այն ժամանակ լրագրող Նիկոլ Փաշինյանի և այստեղ Ադրբեջանից ու Թուրքիայից ժամանած լրագրողների մասնակցությամբ մի զրույցի կամ բանավեճի մասին ու նկատի ունենալով Նիկոլին, ասել է.

«Իսկ ինչու՞ էի ես նրան ասում «անհայրենիք տականք», իսկ ինքը ինձ՝ «անուղեղ հայրենասեր»: Մի քննարկման ժամանակ, 2006 թ. հոկտեմբերին, Ադրբեջանից և Թուրքիայից այստեղ լրագրողներ էին եկել: Ադրբեջանից այստեղ էր եկել Էլմիր Միրզոևը, Ավազ Հասանովը, Թուրքիայից՝ Նուրսուն Էրելը: Եվ այդ քննարկման ժամանակ, երբ մենք գնացինք գաղափարական բախումների, ես նշում էի, որ ոչ մի դեպքում Արցախից մեկ սանտիմետր մենք չենք տա: Սրանք ասում էին՝ դե մենք հզոր ենք և այլն, ես ասում էի՝ խնդրեմ, հզոր եք, պատերազմ սկսեք: Ավազ Հասանովը խոստովանեց, ասաց՝ գիտե՞ս, ոչ մի ադրբեջանցի չի գա ձեր Ղարաբաղի համար կռվելու, եթե չունենա վստահություն, որ հաղթելու է: Էդ պահին Նիկոլ Փաշինյանն ասաց.

– Բայց դուք ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ»:

Հիմա հավատա՞լ Հոխիկյանի պատմածին` Նիկոլի այս ազգադավ հարց- հայտարարության վերաբերյալ (այն էլ` մեզ թշնամի պետություններից ժամանած ադրբեջանցի և թուրք լրագրողների ներկայությամբ), թե՞ ոչ… Հավատա՞լ, որ, ըստ Հոխիկյանի, նույն քննարկման ժամանակ Նիկոլն իրեն ասել է` «Այ, որ տանք (Արցախը.- Ա.Հ.), մենք Ադրբեջանով դուրս կգանք դեպի Միջին Ասիա, Նախիջևանով դուրս կգանք դեպի Իրան, Թուրքիայով սահմանը կբացվի, և դուրս կգանք դեպի Եվրոպա…»:

Կարծում եմ, Նիկոլի թեկուզ միայն գրածն իր իսկ գրքում («Երկրի հակառակ կողմը», Երևան, «Անտարես», 2018) լիովին բավարար է Հոխիկյանին հավատալու համար: Մեջբերում վերոնշյալ գրքի 290-րդ էջից.

«Սիրտը ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել , և առնվազն պետք է հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք այդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն իր իշխանության այլ դավաճանների հետ միասին «այդ հողերը» հանձնեց թշնամուն, մի բան էլ ավելին (ընդհանուր առմամբ, Արցախի տարածքի ավելի քան 75 տոկոսը), հետո անցավ Հայաստանին` թշնամուն ապօրինաբար ու հանցավոր կերպով տարածքներ հանձնելով Սյունիքում, արդյունքում մենք ստացա՞նք այդ խաղաղությունը…

Նիկոլն ինքը, որպես ՀՀ ոչուբարով ղեկավար, ավելի ճիշտ, այս պահին դեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ինքնահռչակ պաշտոնը զբաղեցնող անձ, ստացա՞վ այդ խաղաղությունը, եթե մի պահ ընդունենք, թե հայրենիքի մի հսկայական մասը պատերազմով և որոշակի պայմանավորվածություններով թշնամուն հանձնելու նրա ու նրա թիմից ոմանց նպատակն իսկապես այդ խաղաղությունն էր, և ոչ թե Ադրբեջանից, Թուրքիայից, Սորոսից, Արևմուտքից հանձնելու դիմաց ահռելի գումարներ ստանալը, կամ էլ հանձնելը ոչ թե խաղաղության, այլ բոլորովին ուրիշ պայմանավորվածությունների դիմաց…

Բոլորս տեղյակ ենք, չէ՞, որ չստացավ ու չստացանք այդ խաղաղությունը: Բոլորս տեղյակ ենք, չէ՞, թե ինչ կատարվեց Սյունիքում, Գեղարքունիկում, Տավուշում, օրերս էլ, ահա, Արարատում, Երասխի ուղղությամբ` կրակոցներ, սպանություններ, հայ զինվորների վիրավորումներ, գերեվարումներ…

Ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում, և Արցախի մեծ մասին և Սյունիքի որոշ մասին տիրելուց հետո ադրբեջանական զորախմբերը ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա իշխանության թողտվությամբ և պետական դավաճանության հերթական դրսևորման արդյունքում երեք ուղղությամբ (Սյունիքում` Գորիսի և Սիսիանի ուղղությամբ, Գեղարքունիքում` Ադրբեջանի և Վարդենիսի սահմանային հատվածում) մտան ՀՀ տարածք և օկուպացրեցին Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը:

Իսկ ի՞նչ արեցին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», Նիկոլը, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանությունը գոնե դրանից, այսինքն` թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և տվյալ տարածքում ՀՀ ինքնիշխանության խախտումից հետո:

Իհարկե՛ ոչինչ, բացի խիստ անհամարժեք գործողություններից, բացի սին, կեղծ, հայաստանյան հանրության միամիտ հատվածին մոլորեցնելու նպատակ ունեցող հայտարարություններից, Ադրբեջանի զինված ուժերին ուղղված պահանջներից, սպառնալից, բայց իրականում ձևական նախազգուշացումներից, ինչպես նաև ՀԱՊԿ-ին համապատասխան պայմանագրի ոչ թե 4-րդ, այլ 2-րդ հոդվածով դիմելուց, որը ՀԱՊԿ-ից ոչ թե ռազմական օգնություն ստանալու, այլ նրան, ըստ էության, վարկաբեկելու նպատակն ուներ:

Հիշո՞ւմ եք «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» ս. թ. մայիսի 18-ի մամուլի հաղորդագրությամբ  Ադրբեջանի ԶՈւ-ին ուղղված հետևյալ նախազգուշացումը.

«Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»։

Հիշո՞ւմ եք ՊՆ կոչվածի մայիսի 19-ի մամուլի հաղորդագրությամբ  վերոնշյալ նախազգուշացման կրկնությունը. «Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»։

Հը՞, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մե՞ջ են… Կարծում եմ, հասկանալի է հարցիս պարունակած հեգնանքը: Ի՞նչ բանակցություններ… Դրանք արտաքին թշնամու համար ընդամենը միջոց էին ժամանակ շահելու և ՀՀ տարածքում ամրանալու համար, և այդ հնարավորությունը գերագույն գլխավոր դավաճանն ու նրա իշխանությունը լիուլի տվեցին Ադրբեջանին:

Այդ «բանակցությունները» ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա իշխանության համար միջոց էին` այն երևութականությունը, պատրանքը ստեղծելու և հասարակության միամիտ հատվածին մոլորեցնելու համար, թե, ուր որ է, խնդիրը խաղաղ կարգավորում կունենա, ադրբեջանական զորախմբերը կհեռանան ՀՀ տարածքից, կվերադառնան իրենց ելման դիրքեր:

Հարցնում եմ` «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորային»` այդ ինչի՞ հիման վրա էիք լիահույս է, որ բանակցությունները «կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»։ Ի՞նչ է, Ադրբեջանի պաշտպանության նախարարը կամ Ալիևն անձամբ ինքը ինչ-որ խոստո՞ւմ էին տվել «Շռան Վաղոյին» և, որպես երաշխիք, իրենց մոր արևով երդվել…

Եվ, ի վերջո, ՀՀ ՊՆ կոչվածի և ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի համար «ողջամիտ ժամկետներ» ասվածը թշնամու կողմից ՀՀ տարածքի զավթումը, օկուպացիան, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը հանդուրժելու քանի՞ ամիսն է, երբ անգամ մեկ օրը չպետք է լիներ: Մայիսի 12-ից արդեն ավելի քան 2 ամիս է անցել, ՀՀ զինված ուժերը, որոնք քանիցս հայտարարել էին, որ իրենց իրավունք են վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով, ինչո՞ւ են մինչև հիմա հանցավոր անգործության մատնված, եթե գործ չունենք ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա իշխանության կողմից պետական դավաճանության հերթական դրսևորման հետ:

«Բանակցություններին» Ալիևի պատասխանը եղավ օրերս նրա հնչեցրած հայտարարությունն Արևմտյան Զանգեզուրի (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի) իրենց պապերի ու նախապապերի հող լինելու, այնտեղ իրենց վերադառնալու վճռականության, ողջ Զանգեզուրը, Գոյչան (Սևանը), Իրևանը (Երևանը) իրենց հայրենի երկիրը լինելու և այնտեղ ադրբեջանական բնակչության անխուսափելի վերադարձի մասին: «Բանակցություններին» Ալիևի և Ադրբեջանի պատասխանը եղան նաև Երասխի հայտնի, ինչպես նաև դրան Սյունիքում ու Գեղարքունիկում նախորդած իրադարձությունները, և կասկած չունեմ, որ առաջիկայում լինելու են Հայաստանի ու հայերիս դեմ ուղղված նորանոր գործողություններ:

Եվ, ահա, Նիկոլը, որն, ըստ Հոխիկյանի, ժամանակին իրեն ասել է Արցախը տալու դեպքում Ադրբեջանով դեպի Միջին Ասիա, Նախիջևանով դեպի Իրան դուրս գալու, Թուրքիայի սահմանի բացման և այնտեղով դեպի Եվրոպա դուրս գալու մասին (եթե նույնիսկ դա իրականանա էլ, Արցախի կամ նրա գերակշիռ մասի հանձնումը, միևնույն է, մնալու է հայրենադավություն), հուլիսի 17-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար:

Նա իրեն միամիտ, անմեղ գառնուկի տեղ դրած, հայտարարել է նաև, որ Ադրբեջանը չի արձագանքում Սյունիքում զորքերի հետքաշման ու ռուս խաղաղապահների տեղակայման առաջարկությանը: Բա արտաքին թշնամուց, որը Թուրքիայի հետ միասին ձգտում է «Հայաստանն առանց հայերի» թուրքական վաղեմի ծրագրի իրականացմանը, ի՞նչ էր սպասում…

 

Արթուր Հովհաննիսյան