Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հրաժարականը

Վրաստանում լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները հերթական բողոքի ցույցն են անցկացնում Թբիլիսիում՝ խորհրդարանի մատույցներում՝ պահանջելով երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Հարևան երկրում ստեղծված խռովություններն առաջացել են վրացական հեռուստաալիքի օպերատորի մահվան պատճառով:

Ակցիայի մասնակիցները զբաղեցրել են խորհրդարանի առջև գտնվող հրապարակը, ինչպես նաև Ռուսթավելու պողոտան: Ավտոմեքենաների համար ճանապարհը փակ է: