Ուժեղացված հսկողություն կառավարության շենքի մոտ. քաղաքացիներ են բերման ենթարկվել

Կառավարության շենքի մոտ այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում: News.am-ի փոխանցմամբ՝ մեծ թվով կարմիր բերետավորներ են հսկում կառավարության շենքի մուտքը և չեն թույլատրում, քաղաքացիների անցուդարձը այդ հատվածով:

Ոստիկանները բերման են ենթարկել 3 քաղաքացու, որոնք անցնում էին Կառավարության շենքի մոտով, նաև դիամցի մայթ են հրավիրել լրագրողներին եւ օպերատորներին:

Նշենք, որ Կառավարությունում այս պահին հայտարարությամբ են հանդես գալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: