Արթուր Աղասյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի նրա հետ։ Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…

Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում բացի Արթուրից կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս…

Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան