Հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

Հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արսեն Սարգսյանը։

«Սիրելի Հայրենակիցներ և հետևորդներ ուզում եմ տեղեկացնել, որ հայտնաբերվել է «Բանանցի», «Արցախի» և «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը, ով ծառայում էր Արցախում և 44-օրյա պատերազմից հետո 9 ամիս անհետ կորածների թվում էր:

Դավիթի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 19-ին, 13:30-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»,- գրել է նա։