Սիսիանի քաղաքապետի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վաղը՝ 18։00-ին, կհրապարակի Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցով որոշումը։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: