Իրավապահները պետք է ուսումնասիրեն Կարապետյանի և Լապշինի սկանդալային զրույցի հրապարակումը․ Էլինար Վարդանյան

Իրավապահները պետք է ուսումնասիրեն Փաշինյանի մամուլի քարտուղար նախկին Վլադիմիր Կարապետյանի և բլոգեր Ալեքսանդր Լապշինի զրույցի երեկվա հրապարակումը: Այս մասին հուլիսի 16-ին «Հայաստանում քաղաքական և իրավական մարտահրավերներն ընտրություններից հետո» խորհրդաժողովին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը:

Նա հավելեց, որ հետաքննող հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է բարձրացվի խորհրդարանում:

«Այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի վերջին արցախյան պատերազմի հանգամանքները, այդ թվում՝ այս դրվագը»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ լրագրող Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև Արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի մասին: Հոխիկյանը ներկայացրել էր նաև Լապշինի և Վլադիմիր Կարապետյանի խոսակցությունը, որը տեղի էր ունեցել 2019 թվականի մայիսի 11-ին, որի մասին բլոգերն ավելի ուշ պատմել էր նրան:

«Վովան ասաց ինձ, որ ես «շատ եմ խոսում Ադրբեջանի դեմ, դիմում եմ միջազգային դատարան Ադրբեջանի դեմ և այլն: Բայց իմացեք, որ մենք գնալու ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամության ուղով և փոխելու ենք մեր կողմնորոշումը»: Ես հարցնում եմ, թե ինչպե՞ս եք գնալու այս ճանապարհով՝ հաշվի առնելով, որ նրանք ցանկանում են Ղարաբաղը: Եվ դուք չեք կարող գնալ այդ ճանապարհով՝ առանց Ղարաբաղից հրաժարվելու: Կարապետյանն ինձ ասաց. «Բայց ո՞վ ասաց, որ մենք չենք հրաժարվելու դրանից»: Ես հարցնում եմ. ինչպե՞ս եք այն վերադարձնելու: Բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Նա ասաց, որ եթե ժողովուրդը մի քանի հազար զոհ տա, այն էլ ոնց կտա»,- պատմել էր Լապշինը:

Նշենք, որ Կարապետյանը վերջերս նշանակվել էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան: