Փաշինյանը իրականացնում է Հայաստանի մասնատման թուրքական ծրագիրը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:

Արցախի մեծ մաս զավթած Ադրբեջանի նախագահ Ալիևը հիմա էլ հայտարարում է, թե Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական պատմական  հողեր են և իրենք  պետք է վերադառնան ու վերադառնում են այնտեղ, և ոչ ոք չի կարող կանգնեցնել իրենց: Ալիևը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Հայաստանի իշխանություններից ծպտուն չլսվեց, մեկ-երկու վախվորած արձագանքները համարժեք պատասխան չէին թշնամուն։

Փաշինյանն էլ  լռեց, ինչպես միշտ՝ ու ոչ մի խոսք Ալիևի  ցինիկ հայտարարության մասին: Զարմանալ պետք չէ, երեք տարի նույն գործելաոճն է:

Ինձ մեկ այլ բան է զարմացնում, որ շարունակում ենք հանդուրժել այս անհայրենիք վարչախմբին,  իրեն վերընտրված վարչապետ համարողին, որն իրեն իրավունք է վերապահել  պողպատե մուրճով հարվածել մեր բանակին,  ոչնչացնել մեր ազգային դիմադրողականությունը,  կոտրել մեր ժողովրդի պայքարի ոգին. ծրագիրը շատ հստակ է, որպեսզի հետո երկրի  դռները հեշտությամբ բացի  թշնամու առաջ:

Ի դեպ, Հայաստանի իշխանության փոխարեն, ռուսական կողմից հնչեց արձագանք. ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Ալիևին իր տեղը դրեց՝ հիշեցնելով պատմական արդարությունը:

Մեջբերենք նրա խոսքը. «Ադրբեջանն անուղղակի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Հայաստանում տիրող վիճակը հնարավորություն է տալիս Ալիևին պատմական ադրբեջանական տարածքներ հայտարարել Զանգեզուրը, Սևանը և Երևանը: Չգիտեմ, թե ո՞նց կարող է պատմական Ադրբեջանի մաս լինել Զանգեզուրը: Գուցե՞ Ալիևը ի նկատի ունի այն հանգանանքը, որ Զանգեզուրում թուրքերը պատմական պարտnւթյnւն են կրել Գարեգին Նժդեհից: Այո՛, այդ առումով գուցե այդ հողերը որոշ պատմական հիշողություններ կարող են արթնացնել Ալիևի կամ Էրդողանի մոտ: Բայց այդ հիշողությունները Զանգեզուրում կարող են կապված լինել միմիայն  պարտnւթյшն հետ: Ինչ վերաբերում մնացածի մասով, ապա կարող եմ ասել, որ Ցարական Ռուսաստանում նույնիսկ ադրբեջանցի ազգություն չի եղել: Ադրբեջանցիները կոչվել են թուրք-թաթարներ, իսկ ադրբեջանցի հասկացությունը առաջացել է ոչ վաղ անցյալում 20-րդ դարի 1-ին կեսում: Այնպես որ, շատ մեծ երևակայության դեպքում նույնիսկ Երևանը և Սևանը ոչ մի կերպ չեն կարող լինել ադրբեջանական տարածքներ: Պատմություն սովորեք»,- ասել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։