Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: