Արցախն Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Արցախն Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունների և Ռուսաստանի հետ ընդհանուր միութենական պետության մեջ զարգացման և ազգային ինքնության պահպանման հեռանկարի մասին։

Անդրադարձանք օրերս պաշտոնական Բաքվի կողմից կազմակերպված իր վերահսկողության տակ անցած Արցախ և դրա շրջակա տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցին, որին չեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանները: Ինչո՞ւ այդ երկրները հրաժարվեցին հրավերից։

Հայկ Այվազյանը պատմական էքսկուրս կատարելով՝ ներկայացրեց, թե ինչպես պատահեց, որ Արցախը միջազգային նորմերով ամրագրվեց իբրև Ադրբեջանի տարածք և ասաց, որ միայն միութենական կազմ վերադառնալով հնարավոր կլինի բացառել Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում