Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) ։

Ավելի վաղ դատախազությունը ԿԸՀ էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը, որը ԿԸՀ-ն բավարարել էր։