Քայլիստ Վահե՛, թոշակառուներն էլ են ուզում 250 հազար դրամ ստանալ

Նիկոլի չտես ազգականը, ով բախտի բերմամբ հայտնվել է ԱԺ-ում,  երեսով է տալիս, որ թոշակառուների թոշակն այս երեք տարում բարձրացել է 10 հազար դրամով …

Վահե անունով սույն երեսփոխանն այդպես է արձագանքել ԱԺ-ի կողմից իր կոլեգաների «գրպանային» ծախսերի գումարը 50 հազարից մինչև 250 հազար դրամ բարձրացնելը…

Սրան նաև հիշեցնեմ, որ մեր` հարկատուներիս հաշվին նա և իր նման քայլիստ պատուհասները պարգևավճարի տեսքով կրկնակի աշխատավարձ են ստանում…

Սարսափելի գնաճը և դրամի արժեզրկումը շատ վաղուց խժռել են այդ 10 հազար դրամ թոշակի բարձրացումը, որի մասին այդպես հպարտ ասում է քայլիստ Վահեն և ժամանակն է թոշակառուների թոշակը ևս շեշտակի բարձրացնել…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից