Կիևում ՆԳՆ շենքի մոտ դիսկոտեկ են կազմակերպել Արսեն Ավակովի հրաժարականի կապակցությամբ

Կիևում հուլիսի 15-ի երեկոյան Ուկրաինայի ՆԳՆ շենքի պատերի տակ անցկացվել է հանրահավաք նախարար Արսեն Ավակովի հրաժարականի կապակցությամբ: Ակտիվիստները որոշել են դիսկոտեկ կազմակերպել և բերել են անհրաժեշտ տեխնիկան: Միջոցառումը կոչվում է «Քշում ենք Ավակովին,  հաղորդում է NV.ua-ն:

Մարդկանց խնդրել են հավաքվել ՆԳՆ շենքի մոտ 20:00-ին: Ըստ հրապարակված լուսանկարների՝ դեպքի վայլ են եկել ոստիկանները: Մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ նախարարության շենքին:

Ակցիային նաեւ բերել էին սարքավորում, որպեսզի միացնեն երաժշտություն: Ակցիայի կազմակերպչի տեղեկություններով՝ նախ իրավապահները չէին թողնում ավտոմոբիլը մուտք գործի, սակայն այնուհետեւ ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվել է անցնել պատնեշը:

Տեսանյութն՝ այստեղ