Հայաստանի առաջին օլիմպիականը մեկնեց Տոկիո (լուսանկար)

Հուլիսի 15-ին Երևան –Մոսկվա- Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք մեկնեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարի Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը:

Օլիմպիականին Տոկիո է ուղեկցում հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Էլմիրա Կարապետյանը Տոկիո կժամանի հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի առաջնության արդյունքներով՝ զբաղեցնելով 5-րդ տեղը:

Տոկիո 2020-ում հանդես կգա հուլիսի 25-ին Երևանի ժամանակով 05:00-ից 11:30-ը: