Իմքայլական պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը, որն այսօր՝ հուլիսի 15–ին, Ազգային ժողովում երդվել էր, խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Այս մասին Մելիքջանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ Արա Մելիքջանյանը «Իմ քայլում» փոխարինում էր Լուսինե Եգանյանին, որը պատգամավորական մանդատը ստանալուց մեկ շաբաթ անց, հրաժարական էր տվել։