Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է․ ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է․

«Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է, նվազել է թթվածնակախվածությունը

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի հետ այցելեցինք փոքրիկին:

Վստահ եմ, փոքրիկ աղջնակն արագ կապաքինվի`համալսարանական բժիշկների օգնությամբ»: