Վրաստանը մտադիր է սահմանափակել ժամանցային միջոցառումները՝ հաշվի առնելով համաճարակային վիճակը

Համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում, այս մասին «Իմեդիս Դիլա» հաղորդման եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան` նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և առանց ակտիվ միջամտության՝ այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա: Ըստ նրա` ակտիվ միջամտություն ասելով նկատի ունեն պատվաստումները և անձնական պաշտպանության միջոցները:

«Քաղաքացիների անհատական ​​պատասխանատվությունը շատ կարևոր է: Հասկանում եմ ՝ ամառ է, հանգստավայրեր են բացվել, ժամանցային միջոցառումներ են անցկացվում: Ժամանցի ընթացքում մարդիկ տրամադրություն չունեն դիմակ կրելու և  հեռավորություն պահպանելու, բայց այդպես չի ստացվի: Կրկին մենք ստիպված կլինենք աշխատել ժամանցային միջոցառումները սահմանափակելու ուղղությամբ: Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին»,-ասել է Գաբունիան: