Վաշինգտոնին պետք են պետական հեղաշրջումներ՝ Վենեսուլայում, Կուբայում և Հայիթիում

Մեր մոլորակի արևմտյան կիսագնդում որոշ իրադարձություններ ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգները Լատինական Ամերիկայի պետություններում նախաձեռնել է հեղաշրջումների իրականացման նախագիծ։ Սրա վառ վկայությունը Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզի սպանությունն է և նրա կնոջ՝ Մարտինա Մոիզի վիրավորումը (հուլիսի 7): Այս մութ պատմությանմեջ մի բան պարզ է․ Հայիթիի նախագահին սպանել էին ԱՄՆ առնվազն 2 քաղաքացի, որոնցից մեկը կապված է Բայդենի իշխող վարչակազմի, մյուսը՝ ԱՄՆ-ի «մասնավոր ռազմական ընկերություններից» մեկի հետ: Հանցագործությունից հետո 11 մարդասպաններ փորձել են թաքնվել Թայվանի «դեսպանատանը». Հայիթին այն եզակի երկրներից է, որը ճանաչում է Թայվանը որպես անկախ պետություն: Բայց թայվանյան չինացիները վախեցան, և բոլոր նրանց, ովքեր թաքնվում էին, հանձնեցին Հայիթիի իշխանություններին: Վստահ ենք, որ այս գործը շուտով լուրջ հիմք կդառնա միջազգային խոշոր սկանդալի համար. ԱՄՆ քաղաքացիների կողմից վարձված բանդան «թոշակառու», Կոլումբիայի պահեստազորային խումբ է: Եվ կան վկայություններ, որ ոչ վաղ անցյալում կոլումբիացիների հենց այդ խումբն էր, որ ԱՄՆ-ն ուզում էր օգտագործել Վենեսուելա ներխուժելու և այս երկրում «քայլարաստական» հեղաշրջում իրականացնելու համար…

Իսկ հիմա մենք կտեսնենք, որ Կուբայում վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի են ունեցել «ժողովրդավարության մասին երազող դժբախտ քաղաքացիների» «հակակառավարական խաղաղ ցույցեր»: Բայց չգիտես ինչու, «դժբախտ քաղաքացիների» խաղաղ գործողություններն ուղեկցվեցին, ինչպես դա արեցին Երևանում 2008 թ. մարտի 1-ին, ջարդերով, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումներով, խանութների թալանով և այլ հանցանքներով: Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան հուլիսի 13-ին ասաց, որ ԱՄՆ իշխանությունները անմիջական մասնակցություն ունեն հանրապետությունում կիրակի օրվա «բողոքի ցույցերի» կազմակերպմանը: «Ես մեղադրում եմ ԱՄՆ կառավարությանը հուլիսի 11-ի իրադարձությունների անմիջական ներգրավվածության մեջ և մեծ պատասխանատվություն կրելու մեջ,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կուբայի արտգործնախարարը: – Հուլիսի 11-ին նրանք, ովքեր ԱՄՆ-ում կկոչվեն «օտարերկրյա տերության գործակալներ», ովքեր արտասահմանից  ֆինանսավորում և ցուցումներ են ստանում, ովքեր դիվանագիտական ​​կարգավիճակով են ճանապարհորդում, ովքեր հանդիպում են ամերիկացի դիվանագետների հետ, ովքեր անընդհատ այցելում են դիվանագիտական ​​հաստատություններ և անընդհատ դրդում են գործողությունների՝ ընդդեմ Կուբայի սահմանադրական կարգի և օրենքների»: Նրա խոսքով, անկարգություններին մասնակցել են նաև «հանցավոր անցյալ ունեցող անձինք և մարգինալացված մարդիկ»: Դե, 2008 թ. մարտի 1-ի Երևանի դեպքերի գրեթե 100%-ոց կրկնությունն է. կարելի է նաև համեմատել 2014-ի ձմռանը Կիևի կամ 2000-ի աշնանը «բուլդոզերային հեղափոխության» ընթացքի մեջ հայտնված Բելգրադի հետ: Հետաքրքիր է միայն մեկ բան. այդ ո՞վ է կուբացի Փաշինյանը կամ  Գուայդոն, որ ամերիկյան «ցուցումների» համաձայն որոշեց խաղալ հակա-Չե Գևարայի դերը: Կուբան,ախր  աշխարհի բոլոր հակաամերիկյան ժողովրդական ընդվզումների օրրանն է: Եվ այսպես, ԱՄՆ-ը ձեռնամուխ եղավ ոչնչացնել նույնիսկ լատինաամերիկացիների ավանդույթի հիշողությունը՝ ընդվզել Միացյալ Նահանգների էքսպանսիայի և լծի դեմ…

Եվ զարմանալի չէ, որ դիտելով իրավիճակը Հայիթիում և Կուբայում, Չինաստանի աջակցությամբ՝ Վենեսուելայի իշխանությունները այժմ նկատելիորեն ակտիվացել են: Վենեսուելացիները համաշխարհային հանրությանը առաջարկել են կապել Հայիթիի նախագահի սպանության, Կուբայում պետական ​​հեղաշրջման փորձի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքի վրա ձախողված մահափորձի (տեղի է ունեցել 2018 թ. օգոստոսի 4-ին) փաստերը: Հիշեցնենք, որ սա հենց այն տարին է, երբ ԱՄՆ-ին հաջողվեց սկսել մեր Հայաստանի ոչնչացումը «ժողովրդավարության մասին երազող դժբախտ քաղաքացիների» ձեռքով ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի գործակալների ղեկավարությամբ: Հուլիսի 14-ին Վենեսուելայի ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը ասաց. «Մենք ունենք տեղեկություն այն մասին, որ ամերիկյան «CTU Security» ընկերությունը՝ Անտոնիո Իտրիագոյի գլխավորությամբ և ենթադրությամբ, կապված է Հայիթիի նախագահի սպանությունը նախապատրաստած մարդկանց հետ, ներգրավված է 2018 թ. օգոստոսի 4-ին Նիկոլաս Մադուրոյի դեմ ձախողված մահափորձի մեջ»: Այն ժամանակ՝ 2018-ին, մարդասպանները մահափորձ արեցին… անօդաչու սարքերի (ԱԹՍ) օգնությամբ: Այսպիսով, անօդաչու ինքնաթիռի առաջին «մարտական ​​օգտագործումը», փաստորեն, 2016-ի ապրիլին մեր Արցախում իսրայելական հանցագործություններից անմիջապես հետո՝ տեղի ունեցավ Վենեսուելայում: 2018-ի օգոստոսին պայթուցիկներով մի քանի ԱԹՍ-ներ մոտեցան ամբիոնին, որտեղ գտնվում էին Մադուրոն և ղեկավարության մյուս անդամները զորահանդեղ-շքերթի ժամանակ: Մի քանի թիկնապահ վիրավորվել են, պետության ղեկավարը չի տուժել: Ավելին, սինյոր Ռոդրիգեսի տեղեկատվությունն անուղղակիորեն հաստատվեց… Կոլումբիայի իշխանությունների կողմից, որոնք ասացին, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Սիուդադ դե Բոգոտա-Սանտո Դոմինգո երթուղով ավիատոմսեր են գնվել վարկային քարտով գրանցված Հայիթիի նախագահի սպանության մեջ ներգրավված «CTU Security» անվտանգության ընկերությունը Մայամիից՝ 19 կոլումբիացիների համար: Ըստ ամենայնի, Կոլումբիայում հասկացան, որ ավելի լավ է ասել այն, ինչ իրենք գիտեն՝ Հայիթիի այս աղմկահարույց սպանության մեջ Միացյալ Նահանգների դերի մասին, քան սպասել, որ ինչոր մեկը կսկսի մեղադրել Կոլումբիային ամեն ինչի համար

Այժմ հայտնի է, որ Հայիթիի իրավապահ մարմինները հայտարարել են, որ նրանք բացահայտել են 28 կասկածյալների, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, բայց, այսպես ասած, ԱՄՆ-ից  «CTU Security» ընկերության «աշխատողներ»: Նրանցից 17-ը ձերբակալվել են: Վենեսուելայից հնչած հայտարարություններից հետո իմաստ ունի ակնկալել միջազգային նոր սկանդալ: 

Սերգեյ Շաքարյանց