Կապիկ են, կապիկներից ուրիշ ի՞նչ կարելի է սպասել․ Առուշ Առուշանյան

Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, և մենք ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ հավելելով․ «Անիմաստ, մանկապարտեզային բաներ են անում, բառեր էլ չեմ գտնում մեկնաբանելու»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրեն առաջադրված մեղադրանքը Սյունիքի այլ համայնքապետների ձերբակալությունների շարունակությունն է, Առուշանյանը նշեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ի՞նչ կարելի է սպասել»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ը  Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։