Ահա, թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության. Լուիզա Փարամազյան (տեսանյութ)

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզան, անգլերեն տեսաուղերձ է հղել՝ ներկայացնելով այն անարդարությունները, որոնք տեղի են ունեցել իր հոր նկատմամբ:

«Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ողջ պատերազմի ընթացքում հայրս գտնվել է առաջնագծում և պայքարել հանուն հայրենիքի: Սակայն դրա դիմաց, նա ստացավ հատուկ և հակաօրինական կալանք: Ահա, թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության:

Պետք է պայքարել հանուն արդարության…»,- գրել է Լուիզա Փարամազյանը:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: