Սլովենիայի դեսպանը գնահատել է «Սպուտնիկ վի»-ի՝ Եվրոպայում հաստատման հեռանկարները

Ռուսաստանում Սլովենիայի դեսպան Բրանկո Ռակովեցը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ լիահույս է շուտով հաստատել ռուսական «Սպուտնիկ վի» պատվաստանյութը Եվրոպական դեղերի միության կողմից (ЕМА) , այնուհետև շատ երկրներ որոշում կկայացնեն գնել այն:

«Համոզված եմ, որ առաջին հերթին ԵԴՄ-ը պետք է ավարտի սերտիֆիկացման գործընթացը, որը, որքանով,որ տեղյակ եմ դեռ շարունակվում է: Գործակալության ներկայացուցիչները երկու անգամ եղել են Մոսկվայում: Ես հույս ունեմ, որ շուտով գործընթացը կավարտվի, եւ այդ ժամանակ շատ պետություններ որոշում կկայացնեն ռուսական պատվաստանյութի գնման մասին», – ասել է դեսպանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Բրանկո Ռակովեցը նաև հավելել է, որ նա մի քանի ամիս առաջ ստացել է ռուսական պատվաստանյութը:

Դեսպանը նաև նշել է. «Երբ ես մի քանի ամիս առաջ որոշում կայացրեցի պատվաստման մասին, հասանելի էր միայն մեկ տարբերակ՝ «Սպուտնիկ վի»-ն, և ես պատվաստվեցի դրանով։ Ինչպես տեսնում եք, ես ողջ ու առողջ եմ»։

Ռուսական պատվաստանյութը ԵԴՄ-ում աստիճանաբար հետազոտման ընթացակարգ է անցնում մարտի 4-ից: Ավելի վաղ ԵԴՄ-ում հույս են հայտնել, որ ՌԴ-ում տեսչական ստուգումների ավարտից հետո գործակալությունում կկարողանան հրապարակել դեղամիջոցի գնահատման ժամանակացույցը: «Սպուտնիկ վի»-ի գրանցված է 67 երկրներում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,5 մլրդ մարդ։ Մի շարք երկրների, այդ թվում՝ Արգենտինայի, Սերբիայի, Բահրեյնի, Հունգարիայի, Մեքսիկայի և այլ պետությունների կարգավորող մարմիններից ստացված տվյալները, որոնք ստացվել են բնակչության պատվաստման ընթացքում, ցույց են տալիս, որ «Սպուտնիկ վի» կորոնավիրուսի դեմ առավել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերից մեկն է: