Մեքսիկայում երկրաշարժից փլուզված դպրոցի տնօրենը 208 տարվա ազատազրկման է դատապարտվել

2017-ին Մեխիկոյում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փլուզված մասնավոր տարրական դպրոցի տնօրեն Խուան Մարիո Վելարդե Գամեսը դատապարտվել է 208 տարվա ազատազրկման՝ 26 մարդու չկանխամտածված սպանության համար:

Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին ասվում է Մեքսիկայի դատախազության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Ազատազրկումից բացի, Գամեսը պետք է վճարի 377 500 պեսո (18 900 դոլար)՝ որպես անուղղակի տուժածներից յուրաքանչյուրին բարոյական վնասի հատուցում:

Ըստ դատախազության, Գամեսն իր տված եզրակացությամբ երաշխավորել է դպրոցի կառուցվածքային անվտանգությունը երկրաշարժավտանգ մայրաքաղաքային տարածքում: Միևնույն ժամանակ, նա չի կատարել անհրաժեշտ սթրես-թեստերը և ուշադրություն չի դարձրել վարչական և շինարարական իրավախախտումների վրա:

Երկրաշարժի հետևանքով շենքը 2017 թվականի սեպտեմբերի 19-ին փլուզվել է: Փլատակների տակ մնալու հետևանքով զոհվել է 19 երեխա և 7 մեծահասակ:

Դպրոցի սեփականատեր Մոնիկա Գարսիա Վիլեգասը դատապարտվել է 31 տարվա ազատազրկման: