Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացներից և բարձր դատարանի կայացրած հնարավոր որոշումից, ի՞նչ ակնկալիքներ ունի ընտրությունների արդյունքները բողոքարկած ընդդիմությունը, արդյո՞ք ՍԴ-ը կստանձնի իր վրա դրված բարձր պատասխանատվությունը և Հայաստանի համար պատմական որոշում կկայացնի, թե այնուամենայնիվ Դավիթ Հարությունյանի նշած պատմական խարանի ողջ ծանրությունը կմնա ՍԴ դատավորների խղճին։

Ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը պայքարել, եթե ՍԴ-ն ոչ նպաստավոր որոշում կայացնի իրենց համար, կշարունակվի՞ արդյոք փողոցային պայքարը, թե մանդատները վերցնելով և խորհրդարան անցնելով՝ հնարավոր կլինի դիմադրել իշխանությունների ոչ հայանպաստ որոշումներին։

Անդրադարձանք Հայաստանին սպասող սահմանազատման հարցերին, որի մասին խոսել է նաև ՌԴ նախագահը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ակնարկելով, որ Հայաստանին սպասում են սուր, բարդ և զգայուն հարցերի լուծումներ։

Արդյո՞ք Հայաստանին կպարտադրեն խաղաղության պայմանագրի ստորագրում, և դա ի՞նչ հետևանքներ կունենա մեզ համար։ Արդյո՞ք դրանով կփակվի նաև Արցախի խնդրի կարգավորման հարցը, թե այն դեռևս բանակցային սեղանին վերադարձնելու հնարավորություններ կան։ Ռոբերտ Հարությունյանն ասաց, որ այս փուլում կարևոր է խուսափել նման պայմանագրի ստորագրումից, ինչի շնորհիվ տարիներ հետո հզորանալով՝ Հայաստանի համար պակաս խնդրահարույց կլինի վերադարձնել կորցրած տարածքները։

Մանրամասները՝ տեսանյութում